|
ԳործիքներԱյլ լեզուներով
|
ՀամակարգիչՀամակարգիչը դա մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչները կարող են լինել շատ տարբեր ֆիզիկական ձևերի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են 20-րդ դարի կեսերին (մոտ 1940-1945) զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակակից համակարգիչների էներգիայի ծախսին [1]։ Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով [2] զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։ Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «ինֆորմացիոն դարի» նշանը և սովորաբար մարդիք «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները դա ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։
[խմբագրել] Հղումներ աղբյուրներին
|