|
|
Գլխավոր Էջ

Մարգարիտը, որ համարվում է բնության կողմից պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացություն է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի իր (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։ Ընդհանրապես կարծիք կա, որ մարգարիտն անմիջական կապ ունի մի շարք տիեզերական մարմինների հետ, որոնք ոչ միայն պայմանավորում են նրա ծնունդը, այլ կյանքը (թանկարժեք քար լինելուց բացի մարգարիտը նախ և առաջ կենդանի քար է), այսպես, մարգարտի ծագումը և աճը հաճախ կապվում Է Նեպտունի Էներգիայի հետ, նրա գերզգայնաթյունը և էներգիան համարվում են Լուսնի «ընծան», լավ ճաշակի նշան և շքեղության տարր լինելը պայմանավորում Է Վեներան։ Ինչևէ, Ռուսաստանում այն հայտնի դարձավ միայն 10-րդ դարում, իսկ 13-17-րդ դարում այն ազնվականների հագուստի, կանացի գլխազարդերի և անգամ հոգևորականության հանդերձանքի զարդարման համար օգտագործվող ամենանախընտրելի քարն էր։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները գետի մարգարիտը ևս օգտագործում էին իբրև զարդեր։ Հարավային ծովամերձ երկրներում, բնականաբար, առավել ընդունված էր ծովային մարգարիտը, որի լավագույն տեսակներն էին համարվում Պարսից ծոցից կամ Պոլինեզիայի լագունաներից «պեղած» մարգարտահատիկները։
մանրամասն...
|
|
- ... որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը 27 - կողմ և 21 - դեմ ձայնով հաստատեց որոշումը՝ ճանաչելով Համաշխարհային առաջին պատերազմի դարաշրջանի հայերի մասսայական սպանությունները որպես ցեղասպանություն։
-
... որ Intel ընկերությունը հայտարարել է 80 միջուկանոց պրոցեսորներով աշխատող գերհամակարգիչ ստեղծելու պլանների մասին։
- ... որ Windows Vista-ն պահանջում է ավելի շատ համակարգչային ռեսուրսեն քան իր նախորդը, բայց և այն հնարավոր է տեղադրել աշխարհի ամենափոքր համակարգչի՝ OQO model 02 -ի վրա։
- ․․․ որ Linux օպերացիոն համակարգերի միջուկի հեղինակը՝ Լինուս Տոռվալդսը, զարգացման նախնական փուլում այն Freax էր անվանում
|
| |
|
|
|
|
|
Այս հայերեն Վիքիփեդիան հիմք է առել 2005թ. փետրվարին և ներկայիս պարունակում է 3842 հոդված։ Գոյություն ունեն բազմաթիվ այլալեզու Վիքիփեդիաներ, որոնցից ամենածավալունները թվարկված են ստորև.
Ամբողջական ցանկ · Բազմալեզվանի կոորդինացում · Հիմք դնել նորալեզու Վիքիփեդիայի
|