Այլ լեզուներով

Բոսնիա և Հերցեգովինա

Bosna i Hercegovina
Босна и Херцеговина

Դրոշ
(Դրոշ)

Իրաքի զինանշան
(Զինանշան)

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն
Քաղաքամայր. Սարաևո
Պետական կարգ. դաշնային հանրապետություն
Կրոն. իսլամ 40%, ուղղափառ 31%, կաթոլիկ 15%, այլք 14%
Մակերես. 51.197 km² (-% ջրային)
Ազգաբնակչություն. 4.377.033 (1991)[1]
4.590.310 (2008)[2] (89,7 (2008)/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Intermeco
Արժույթ. բոսնիական մարկ (IRD)
Ժամային գոտի(UTC). +1 (ամռանը +2)
Ազգային տոն. նոյեմբերի 25, հանրապետության օր
Web | Code | Tel. .ba | BIH | 387


Բոսնիա և Հերցեգովինա, կազմված Բոսնիա և Հերցոգովինա երկրամասերից, հանրապետություն է հարավ-արևելյան Եվրոպայում։ Ստեղծվել է նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո (1992 թ., ապրիլի 5)։ Մայրաքաղաքն է Սարաևոն։ Սահմանակացում է Խորվաթիային, Սերբիային և Մոնտենեգրոյին։ Նեումի մոտ 24 կմ երկարությամբ ափագիծ ունի Ադրիատիկ ծովում։

1992 թ. ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դայտոնի պայմանագրով՝ 1995-ին միջազգային միջամտությունից հետո։ Այս համաձայնագրով երկիրը բաժանված է երկու միավորների. Մուսուլմանական-Խորվաթական Դաշնությունը (Federacija Bosna i Hercegovina) և Սերբական Հանրապետությունը (Republika Srpska)։ Սերբական երկրամասի ամենակարևոր քաղաքն է Բանյա Լուկան։ Բացի այս երկու հանրապետություններից, գոյություն ունի նաև Բրչկոյի դաշնային շրջանը։

Ազգային արժույթն է Բոսնիական մարկը (Konvertibilna Marka)։

Բովանդակություն

[խմբագրել] Վարչական բաժանում

Մուսուլմանական-Խորվաթական Դաշնությունը և Սերբական Հանրապետությունը բաժանված են համապատասխանաբար 10 կանտոնների և 7 շրջանների։ Կանտոնները և շրջանները իրենց հերթին բաժանված են համայնքների։

[խմբագրել] Ազգագրություն

Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիները պաշտոնապես կոչվում են բոսնիացիներ։

[խմբագրել] Լեզու

Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է երեք պաշտոանական լեզու. բոսնիերեն, խորվաթերեն և սերբերեն։ «Բոսնիերեն» լեզվանվանումը վիճարկելի է, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի խորվաթները և սերբերը իրենց լեզուն անվանում են խորվաթերեն և սերբերեն։ Սերբական Հանրապետության սահմանադրությունը այդ լեզուն նշում է որպես «բոսնիակների կողմից խոսվող լեզու» (jezik kojim govore Bošnjaci)։ Սերբիայի կառավարությունը նույնպես օգտագործում է այս եզրը։

[խմբագրել] Աշխարհագրություն

Երկրի հյուսիսային մասը հիմնականում հարթավայրային է, իսկ կենտրոնա-արևմտյան մասը ավելի բլրոտ։ Հարավում և արևելքում գտնվում են երկրի ամենաբարձր լեռները. ամենաբարձր լեռնագագաթն է Մագլիչը (2386 մ) Մոնտենեգրոյի հետ սահմանագծում։ Երկրում շատ անտառներ կան, ինչպես նաև կուսական բնական տարածքներ։ Նեում քաղաքի մոտ Բոսնիան կտրում է Կրոատիայի ափագիծը, ինչի շնորհիվ 20 կմ ծովային սահմանագիծ է ստանում երկիրը։ Թեև երկիրը մեծապես տուժել է պատերազմի ժամանակ, այժմ մեծ աշխատանք է կատարվում երկրի վերակառուցման համար։ Բոսնիա և Հերցեգովինայի միջով հնարավոր է անվտանգ երթևեկել։

[խմբագրել] Քաղաքներ

1992 թ. Սարաևոյի խորհրդարանական շենքը պատերզամի ժամանակ։
1992 թ. Սարաևոյի խորհրդարանական շենքը պատերզամի ժամանակ։

[խմբագրել] Տեսարժան վայրեր

[խմբագրել] Տնտեսություն

Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը ծանր կացության մեջ էր հայտնվել պատերազմի ժամանակ։ Արդյունաբերություն, որից մեծաբես կախված էր երկիրը մեծ վնասներ է կրել։ Արդյունաբերության հիմնական ճյուղերից են. հանքարդյունաբերությունը (ածուխ, ցինկ) և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղցնում նաև գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Աշխարհագրական դիրքի պատճառով հիմնական առևտուրը կատարվում է հարևան երկրներ Խորվաթիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ։

[խմբագրել] Քաղաքականություն

[խմբագրել] Քաղաքական կուսակցություններ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝


[խմբագրել] Աղբյուներ, նշումներ, հղումներ

Աղբյուրներ, նշումներ, հղումներ:
  1. Միացյալ Ազգերի Կազմակերպություն. պաշտոնագիր 2004:
  2. 1999 մարդահամար (ՄԱԿ)

hosting wartościowy katalog Opisy skrypty php Atari Gry Szybkie odchudzanie mazury imprezy integracyjne Teksty piosenek Zakup nieruchomości Opisy GG kosmetyki lyrics songs free Esperal Darmowe programy edukacyjne Jak pozycjonowac strony www? kick koparki Bułgaria wczasy Karaoke tani kredyt hipoteczny COOLsurf